Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոն կիրակի օրը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ժամանակավոր հրադադարի համաձայնագիրը «չի բացառվում», թեև ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարները համակարծիք են, որ լավագույն ելքը պատերազմի վերջնական դադարեցումն ապահովող խաղաղության պայմանագիրն է։ «Բոլորն ընդունել են, որ այս հակամարտությունը ավարտելու լավագույն ձևը լիարժեք խաղաղության համաձայնագիրն է»,-ասել է Ռուբիոն NBC News-ի Meet the …

