Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչությունը մանրամասներ է ներկայացրել Ստամբուլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից։ Ըստ պաշտոնական Անկարայի հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության և երկխոսության գործընթացը, մեր տարածաշրջանին վերաբերող ներկա զարգացումները, մասնավորապես՝ Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները։ «Նախագահ Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում …

