Երևանում և երկու մարզում գազանջատումներ կլինեն

Լուրեր

04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
Բոլորը

«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին` ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու, Նար-Դոսի, Քրիստափորի, Օստրովսկու, Ծատուրյան, Ռոստոմի, Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։

Վերատեղադրված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին` ժամը 10։00-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Դուրյան 1-ին փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Տերյան 1-ին փողոցի թիվ 9 բազմաբնակարան շենքի, Դուրյան 1-ին փողոցի թիվ 11-ից 20 հասցեների առանձնատների, Տերյան 1-ին փողոցի թիվ 1, 1/1, 1/2, 1/3, 1/4, 5, 10/1 հասցեների առանձնատների, գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին` ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրի ափամերձ տարածքի, «Կայարան» թաղամասի, «Սևան ռեզորթ» հանգստյան գոտու, «Արևիկ» հանգստյան գոտու, «Վան» հանգստյան գոտու, «Արթ-Բիլդ» ՍՊԸ-ի, «Միք-Ման» ՍՊԸ-ի, սեփականատեր Ղուկաս Խաչատրյանի, սեփականատեր Նինա Վարդանովայի, սեփականատեր Արսեն Բաբայանի, սեփականատեր Վահե Պետրոսյանի, սեփականատեր Հուսիկ Սեդրակյանի, սեփականատեր Լուսինե Կասարջյանի գազամատակարարումը։