Ուկրաինայում հայտարարում են ռազմական հաջողությունների մասին Պոկրովսկի հյուսիսում

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Քաղաքացիական և ռազմական իշխանությունները Ուկրաինայում հայտարարել են հաջողությունների մասին՝ ռուսական զորքերի առաջխաղացումը Պոկրովսկի շրջանի հյուսիսում կասեցնելու գործում։ Այս մասին հաղորդվել է շաբաթ երեկոյան, օգոստոսի 16-ին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ում գրել է, որ լսել է ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու զեկույցը «ռուսական բանակի մտադրությունների և տեղաշարժերի մասին»։

«Երկրորդ օրն անընդմեջ հաջողություններ ունենք Դոնեցկի մարզի որոշ ամենաբարդ ուղղություններով՝ Դոբրոպոլյայի և Պոկրովսկի ուղղությամբ»,-ասել է Զելենսկին։

Նա հայտարարել է ռուս մի շարք զինվորների գերի վերցնելու մասին, որոնք «փորձել են թափանցել ուկրաինական դիրքերի խորքը» տվյալ տարածքում։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԶՈւ կորպուսներին և բրիգադներին, այդ թվում՝ Ուկրաինայի Ազգային գվարդիայի 1-ին կորպուս «Ազով»-ին։

«Ազով»-ի ֆեյսբուքյան էջում օգոստոսի 16-ին հայտնել են, որ երեք օրվա ընթացքում Պոկրովսկի մոտ «մաքրել են» վեց բնակավայր այն տարածքում, որտեղ առաջ էին անցել ՌԴ զինված ուժերը։ Դրանց թվում են Զոլոտոյ Կոլոդեց և Վեսելոյե գյուղերը, ուր ավելի վաղ մտել էին ռուս զինվորները։

Վերջին օրերին Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը տեղեկացրել էր Պոկրովսկի ուղղությամբ մղվող ծանր մարտերի և ՌԴ ԶՈւ առաջխաղացման տասնյակ փորձերի հետ մղման մասին։ Օգոստոսի 17-ի առավոտյան Գլխավոր շտաբը հրապարակել էր Պոկրովսկի շրջանի իրավիճակի քարտեզ, որտեղ Զոլոտոյ Կոլոդեց և Վեսելոյե գյուղերի հատվածում ելուստ այլևս նշված չէր։