Ֆոն դեր Լեյենը և ԵՄ մի շարք առաջնորդներ Թրամփի հետ հանդիպմանը կմիանան Զելենսկուն

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Ուրսուլա ֆոն դեր Լեյեն, Մերցը և Մակրոնը երկուշաբթի օրը Վաշինգտոնում կմիանան Զելենսկուն՝ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահը և Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղարը։ Հնարավոր է, որ նույն որոշումը ընդունեն նաև Եվրամիության այլ ղեկավարներ, փոխանցում է Euronews-ը։

Չի բացառվում, որ առաջիկա ժամերին նման որոշում կայացնեն նաև Եվրամիության այլ առաջնորդներ։

Ժամը 15։00-ին՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով, Բրյուսելում նախատեսված է Վլադիմիր Զելենսկու մամուլի ասուլիսը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում օգոստոսի 15-ին կայացած հանդիպումն ավարտվել է՝ առանց ռուս-ուկրաինական հակամարտության հրադադարի շուրջ որևէ համաձայնության։

Կողմերի միջև հանդիպումը տևել է շուրջ երեք ժամ, որից հետո նախագահները մոտ 10 րոպե ամբիոնի մոտից հայտարարություններ են արել լրագրողների առջև։ Նրանք, սակայն, հարցերի չեն պատասխանել։ Երկու ղեկավարներն էլ բանակցություններն անվանել են արդյունավետ և նշել, որ գրանցվել է որոշակի առաջընթաց, սակայն մանրամասներ չեն հայտնել։

Հանդիպումից հետո Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել հանդիպել օգոստոսի 18-ին։