Reuters․ Պուտինը Թրամփի հետ հանդիպման ժամանակ պահանջել է որոշ սանկցիաների վերացում և Ղրիմի ճանաչումը որպես ռուսական

Լուրեր

05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալյասկայում Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Մոսկվան պահանջում է Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի տարածք։ Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալությունը նշում է, որ մնում է անորոշ՝ ով պետք է ճանաչի Ղրիմը ռուսական․ միայն ԱՄՆ-ը, թե՞ նաև Արևմուտքի բոլոր երկրներն ու Ուկրաինան։

Reuters-ի զրուցակիցների տեղեկացմամբ՝ Պուտինը նաև պահանջում է նվազագույնը որոշ սանկցիաների վերացում։ Որոնք՝ ամերիկյան, թե եվրոպական, աղբյուրները չեն հստակեցրել։

Reuters-ը, ինչպես նաև այլ արևմտյան լրատվամիջոցներ, հայտնել են, որ Պուտինը պահանջում է ուկրաինական զորքերի դուրսբերում Դոնեցկի և Լուգանսկի մարզերից, իսկ փոխարենը Ռուսաստանը կսառեցնի ճակատի գիծը Զապորոժիեի և Խերսոնի մարզերում։ Միևնույն ժամանակ գործակալության աղբյուրները պնդում են, որ Ռուսաստանի նախագահը պատրաստ է վերադարձնել Ուկրաինային ռուսական զորքերի կողմից օկուպացված տարածքները Սումսկայի մարզի հյուսիսային և Խարկովի մարզի հյուսիս-արևելյան հատվածներում։

Ուկրաինական DeepState նախագծի տվյալներով, որոնց հղում է անում Reuters-ը, Ռուսաստանը վերահսկում է Սումսկայի և Խարկովի մարզերի մոտ 440 քառ. կմ տարածք։ Ուկրաինան վերահսկում է Դոնբասի մոտ 6600 քառ. կմ տարածք։

Բացի այդ, Պուտինը գագաթնաժողովում Թրամփի հետ հայտարարել է, որ Ռուսաստանը պահանջում է Ուկրաինայում ռուսերենին տալ պետական լեզվի պաշտոնական կարգավիճակ։ Ուկրաինայի իշխանությունները նաև պետք է թույլատրեն Ուկրաինայի Ռուսական ուղղափառ եկեղեցու (Մոսկվայի պատրիարքություն) ազատ գործունեությունը երկրում։

Այն մասին, որ Պուտինը Թրամփի հետ բանակցությունների ընթացքում պահանջել է ուկրաինական զորքերի դուրսբերում Դոնեցկի և Լուգանսկի մարզերից, դեռ օգոստոսի 16-ին գրել էին Bloomberg, Financial Times և այլ արևմտյան լրատվամիջոցներ։ FT-ի տեղեկացմամբ՝ Պուտինը հստակ հասկացրել է, որ Դոնբասից Ուկրաինայի հրաժարումը իր հիմնական պահանջներից մեկն է, և դրա կատարման դեպքում նա կհամաձայնի սառեցնել ճակատի մնացած մասը։

Reuters-ը նաև տեղեկացրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թրամփի և եվրոպական առաջնորդների հետ խոսակցության ժամանակ մերժել է զորքերը դուրս բերել Դոնբասից։