Ուկրաինայի Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը նախազգուշացրել է, որ պատերազմի ավարտի վերաբերյալ լուրջ բանակցությունները պետք է սկսել մինչև ամառ, քանի որ կարող են սկսվել գործընթացներ, որոնք սպառնում են Ուկրաինայի գոյությանը, գրում է Unian-ը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ օրերս Գերագույն Ռադայում փակ հանդիպում է տեղի ունեցել։ Խորհրդարանի և խմբակցությունների ղեկավարները պաշտպանության ուժերի հրամանատարությանը հրավիրել են՝ …