Գեղարքունիքում արդեն հավաքվել է շուրջ 17 906 տոննա հացահատիկ

Լուրեր

04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
Բոլորը

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2025 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ արդեն հավաքվել է շուրջ 17 հազար 906 տոննա հացահատիկի բերք։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, աշնանացան ցորենի 10 հազար 294,1 հեկտար արտերից օգոստոսի 15-ի դրությամբ արդեն հնձվել է 6497 հեկտարը, որից ստացվել է 10 հազար 54 տոննա համախառն բերք, իսկ միջին բերքատվությունը կազմել է 15,4 ցենտներ։

Գարնանացան գարու 7703 հեկտար արտերից արդեն հնձվել է 5177 հեկտարը, ինչի արդյունքում հավաքվել է 7852 տոննա համախառն բերք, իսկ մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 15 ցենտներ։

Հացահատիկի բերքահավաքը Գեղարքունիքի մարզի տնտեսություններում կշարունակվի մինչև սեպտեմբերի կեսերը։

Գեղարքունիքի մարզի այգեգործական տնտեսություններում պտղի և հատապտղի բերքահավաքը սկսվել է հուլիս ամսից և դեռ ընթացքի մեջ է։

Օգոստոսի 15-ի դրությամբ արդեն հավաքվել է 197,7 տոննա ծիրանի, 26,5 տոննա կեռասի, 89,3 տոննա հատապտուղների, 65,5 տոննա բալի, 6 տոննա ելակի, 10,4 տոննա՝ այլ տեսակի պտղի բերք։