Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ժամանակավոր հրադադարի համաձայնագիրը «չի բացառվում»․ Մարկո Ռուբիո

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոն կիրակի օրը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ժամանակավոր հրադադարի համաձայնագիրը «չի բացառվում», թեև ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարները համակարծիք են, որ լավագույն ելքը պատերազմի վերջնական դադարեցումն ապահովող խաղաղության պայմանագիրն է։

«Բոլորն ընդունել են, որ այս հակամարտությունը ավարտելու լավագույն ձևը լիարժեք խաղաղության համաձայնագիրն է»,-ասել է Ռուբիոն NBC News-ի Meet the Press հաղորդմանը։

«Այդ հարցում կասկած չկա։ Ի վերջո, ո՞վ կլինի դեմ, եթե վաղը ասենք՝ «ունենք լիարժեք խաղաղության պայմանագիր, և այն ավարտված է»։ Կարծում եմ, սա է պատերազմի ավարտի լավագույն ձևը։ Այժմ, արդյոք անհրաժեշտ է հրադադար այդ ուղղությամբ շարժվելու համար, մենք կողմ ենք եղել դրան։ Ցավոք, ռուսները առայժմ դրան չեն համաձայնել»,-նշել է նա։

Ռուբիոյի հայտարարությունները հնչեցին մի քանի օր անց այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը վերադարձավ Ալյասկայից, որտեղ մի քանի ժամ բանակցել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուսական պատվիրակության հետ։

Թեև քննարկումներին չէր մասնակցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կամ որևէ ուկրաինացի ներկայացուցիչ, ԱՄՆ պաշտոնյաները շարունակում էին հույս ունենալ, որ հնարավոր կլինի Պուտինին հրադադարի կամ խաղաղության պայմանագրի ուղղությամբ մղել։

Այդուհանդերձ, Ալյասկայի հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը լրագրողներին ասել էր․ «Ոչ մի գործարք չկա, մինչև գործարք չլինի»։

Հետագայում Meet the Press-ում Ռուբիոն մեղադրել է Պուտինին հրադադարի ուղղությամբ չշարժվելու համար՝ պատասխանելով Ուկրաինայի վերջին օրերի նկատմամբ Ռուսաստանի հարձակումների մասին հարցերին։

«Կարծում ենք, սովորաբար շատ դժվար է բանակցել թշնամական գործողությունների պայմաններում։ Բայց, ի վերջո, հրադադար կարող է լինել միայն այն դեպքում, երբ երկու կողմն էլ համաձայնեն կրակ դադարեցնել… իսկ ռուսները պարզապես դրան չեն համաձայնել»,-ասել է նա։

Զելենսկին երկուշաբթի մեկնելու է Սպիտակ տուն՝ հանդիպելու Թրամփի և մի շարք եվրոպացի առաջնորդների հետ, որոնց թվում են Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդեր Ստուբբը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն և Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը։

«Պուտինը բազմաթիվ պահանջներ ունի, բայց մենք բոլորի մասին չգիտենք, և եթե դրանք իսկապես այնքան շատ են, որքան լսել ենք, ապա դրանցից յուրաքանչյուրի քննարկումը երկար ժամանակ կպահանջի։ Դա զենքի ճնշման ներքո անել հնարավոր չէ։ Ուստի անհրաժեշտ է դադարեցնել կրակը և արագ աշխատել վերջնական համաձայնագրի վրա։ Այս մասին կխոսենք Վաշինգտոնում։ Պուտինը չի ցանկանում դադարեցնել սպանությունները, բայց նա պարտավոր է դա անել»,-նշել է նա։

Ռուբիոն կիրակի խոսեց նաև Թրամփի վարչակազմի որոշման մասին՝ չսահմանել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ, թեև Պուտինը չի ցուցաբերում խաղաղության պայմանագրի ուղղությամբ առաջընթաց․ «Այժմ մեր նպատակը պատերազմը ավարտելն է»։

Թեև Ռուբիոն հրաժարվեց մանրամասնել Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և եվրոպացի դաշնակիցների միջև ընթացող բանակցությունների բովանդակությունը, վերջին շաբաթներին հրապարակային քննարկվող երկու թեմա վերաբերում են տարածքային փոխզիջումներին և Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։