ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասն ապրիլի 25-ին կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնում է ԵՄ արտաքին գործողությունների ծառայությունը։ Հաղորդվում է, որ Կայա Կալլասը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպումից հետո մամուլի համար հայտարարություններ են արվելու։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարը կհանդիպի նաև եվրոպական …

