Փորձ է արվել ՀՀ ներկրել «բուպրենորֆին», «կոկաին», «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ․ ՊԵԿ

Լուրեր

04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ Ազգային անվտանգության ծառայությունից տվյալներ են ստացվել՝ քաղաքացին պատրաստվում է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն ներմուծել թմրամիջոցներ։

«Նշված տեղեկությունները փոխանցվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։ ԱԱԾ և ՊԵԿ  աշխատակիցները համատեղ ձեռնարկել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Գ․Թ․-ն, Բագրատաշեն սահմանային անցման կետով Հայաստանի Հանրապետություն է ներմուծելու տարբեր տեսակի թմրամիջոցներ: Արդյունքում քաղաքացին վերցվել է հսկողության։ Օրեր անց հիշյալ քաղաքացին մարդատար տրանսպորտային միջոցով ժամանել է։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, համագործակցելով պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցների հետ, մաքսային զննման են ենթարկել տվյալ տրանսպորտային միջոցը: Համապատասխան թաքստոցից հայտնաբերվել են «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ շուրջ 900 հաբ, 340 գրամ «կոկաին» և 50 գրամ «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ։

Պարզվել է, որ նշված տրասնպորտային միջոցով, բացի ՀՀ քաղաքացուց, Վրաստանից Հայաստան են ժամանել Վրաստանի քաղաքացիներ: Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով  ՀՀ 2 քաղաքացի և Վրաստանի 2 քաղաքացի ձերբակալվել են և ներկայացվել Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության Մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու, ինչպես նաև Երևան քաղաքի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրված թմրամիջոցների փաթեթները հայտնաբերելու ուղղությամբ:

 

Մանրամասները` տեսանյութում։