Եվս 1 քրեական վարույթ․ ինչու է Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեին 1 մլրդ 55 մլն դրամ տվել

Լուրեր

07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:48
«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին
07.09.2026 | 19:32
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ
07.09.2026 | 19:15
Նիկոլ Փաշինյանը բացեց ՌԴ-ի ռազմաբազայի հեռացման հարցը, մի՛ ճնշեք պատժամիջոցներով, վարձավճարի հարց կբարձրացնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
Բոլորը

Factor.am գրել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 2024 թվականի իր գույքի և եկամուտների հայտարարագրում նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեին փոխառություն է տվել, նախ՝ 1 մլրդ դրամ, ապա՝ 2024-ին՝ ևս 55 մլն դրամ։ Թե ի՞նչ նպատակով է Ծառուկյանը Քննչական կոմիտեին փոխառություն տվել, հայտարարագրում նշված չէ։

Factor.am-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դա ոչ թե փոխառություն է, այլ՝ «վնասի, տույժի վճարման երաշխիք»։

«Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2019 թվականի սեպտեմբերի 19-ին «Կոնվերս բանկ» և «Էյջ Էս Բի Սի բանկ» ընկերությունների վճարման հանձնարարականներով, մի շարք անձանց վերագրված հնարավոր հարկային պարտավորությունների՝ վնասի, տույժի վճարման երաշխիք՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վճարվել է համապատասխանաբար 93 մլն 60 հազար և 906 մլն 940 հազար դրամ գումար»,- նշված է Կոմիտեի պատասխանում։

Նկատենք, որ Քննչական կոմիտեի գրությունում ներկայացվել է միայն 1 մլրդ դրամի վճարման նպատակը, իսկ 55 մլն դրամի մասին որևէ նշում չկա։

 

Գայանե Խաչատրյան