Անցած 1 օրում գրանցվել է 18 ավտովթար

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ մեկ օրում բացահայտվել է 161 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

-41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-14 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
-10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
-8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության,
-4 դեպք՝ թմրանյութի իրացման,
-3-ական դեպք՝ բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծառերը, թփերը ապօրինի հատելու,
-2-ական դեպք՝ անհետաձգելի միջամտության որոշում չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, փաստաթղթի կեղծիքի։

Բացահայտվել են նաև շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման, դատական ակտ չկատարելու, ինքնիրավչության, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-2 դեպք՝ խարդախության,
-1-ական դեպք՝ սպանության, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ավազակության։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 1 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 18 ավտովթար․ 28 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։