Այսօր տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Ադրբեջանում ապօրինաբար ազատազրկման դատապարտված և Բաքվի բանտում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանը կրկին հացադուլ է հայտարարել։ X-ի իր միկրոբլոգում այս մասին հայտնել է Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մինասյանը։ «Այսօր առավոտյան Բաքվից զանգահարել է բանտարկյալ Վիգեն Էուլջեքջյանը։ Նա արդեն 20 օր է, ինչ …

