Էրդողանը հայտարարել է, որ Պուտինը և Զելենսկին դեռ պատրաստ չեն երկկողմ հանդիպման

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները «դեռ պատրաստ չեն» դեմ առ դեմ հանդիպելու՝ պատերազմի դադարեցումը քննարկելու համար։ Այս մասին հայտնել է Reuters-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Չինաստանից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում Էրդողանն ասել է, որ այս հարցը բարձրացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Տյանցզինում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպման, իսկ ավելի ուշ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ վերջին ամիսներին Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունները ցույց են տվել, որ խաղաղության ճանապարհը բաց է մնում, բայց կողմերը պատրաստ չեն առաջնորդների գագաթնաժողովին։

Թուրքիան կողմ է «բանակցությունների մակարդակի աստիճանական բարձրացմանը», որպեսզի խաղաղության հույսերը վերածվեն կոնկրետ արդյունքների, հավելել է Էրդողանը՝ ընդգծելով, որ ցանկացած նախաձեռնություն, ի վերջո, պետք է լուծվի առաջնորդների մակարդակով։

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց ի վեր, բաց է պահել կապերը Մոսկվայի և Կիևի հետ, փորձել է միջնորդ հանդիսանալ նրանց միջև։

Վաշինգտոնում եվրոպացի առաջնորդների հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ քայլը Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումն է։

Զելենսկին պնդում է, որ պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ, սակայն Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ նման բանակցությունները պահանջում են նախ հրադադարի պայմանների և խաղաղության ուղու շուրջ համաձայնություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի