Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն անցած տարի թարմացրել է իր ավտոպարկը․ նա 3 մլն դրամով վաճառել է իր HYUNDAI մակնիշի ավտոմեքենան և 12 մլն դրամով գնել LEXUS ավտոմեքենա (2011 թվականի արտադրության)։ Ըստ մարզպետի գույքի և եկամուտների հայտարարագրի՝ Միքաելյանը LEXUS-ը ձեռք է բերել Արշակ Օրդուխանյանից, որը ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հրաժարականից հետո պետք է դառնար ԱԺ …

