820,000 դրամ՝ Հայաստան-Պորտուգալիա խաղի մեկ տոմսի համար․ իրավապահներն ուսումնասիրում են վերավաճառքի դեպքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
Բոլորը

Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպմանը հաշված օրեր են մնացել, իսկ «սև շուկա»-ում խաղի տոմսերը շարունակում են վաճառվել աստղաբաշխական գներով։ Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է՝ վերավաճառողները կարող են մեկ տոմսը վաճառել մի քանի անձի, սակայն մարզադաշտ մուտք կգործի միայն այն անձը, ով առաջինը կակտիվացնի QR կոդը։

«Համացանցում և սոցիալական կայքերում հնարավոր է նաև հանդիպել օգտատերերի և կայքերի, որոնք վաճառում են ոչ իրական QR կոդեր: Հարգելի՛ քաղաքացիներ, հնարավոր խարդախության զոհ չդառնալու համար նշենք, որ ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 09:00-ին։ Հետևաբար, մինչ այդ ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է»,- նշված է ՆԳՆ հայտարարության մեջ։

Tickets.ffa.am կայքում տոմսերի արժեքը սկսվում էր 1000 դրամից՝ հասնելով մինչև 20 հազար դրամի։ List.am-ում ու սոցիալական ցանցերում դրանք  վաճառվում են իրական արժեքից շատ բարձր գնով, իսկ միջազգային «Վիագոգո» հարթակում արևելյան տրիբունայի մեկ տոմսի գինը հասել է 820 հազար դրամի, այսինքն՝ մինչև 820 անգամ թանկ։ Factor TV-ն համացանցում առկա հայտարարություններում նշված հեռախոսահամարներին զանգելով փորձեց հասկանալ՝ ինչ արժեն Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը։ Պարզվեց, որ մեկ տոմսը վերավաճառվում է 200,000 դրամով, երկու տոմս միասին գնելու դեպքում՝ 380․000 դրամ կարժենան․ սա, այսպես ասած, վերջին գինն է։ 

«Մեդիամաքս սպորտի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն ասում է՝ առաջին դեպքը չէ, և նման իրավիճակներից խուսափելու համար ՀՖՖ-ն կարող էր տոմսերի վաճառքը կազմակերպել մի քանի փուլով, իսկ երկրպագուներին նախապես տեղեկացներ, որպեսզի հասցնեին գրանցվել կայքում կամ թարմացնել տվյալները։ Բացի այդ, ըստ նրա՝ անհրաժեշտ էր փոխել էլեկտրոնային վաճառքի համակարգը։

Թեմայի վերաբերյալ Ֆուտբոլի ֆեդերացիայից հրաժարվեցին մեկնաբանություն տալ՝ ընդգծելով, որ արդեն իսկ անդրադարձել են խնդրին։ Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը վաճառվեցին կայծակնային արագությամբ․ վաճառքից մի քանի օր անց ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացրին՝ 470․000 մարդ է տոմս ձեռք բերելու հայտ  ներկայացրել, մինչդեռ «Հանրապետական» մարզադաշտը կարող է ընդունել առավելագույնը 14․000 երկրպագուի, և հնարավոր է եղել բավարարել միայն 7000 հայտի պահանջ։

«Բնականաբար, շուրջ 463․000 երկրպագու կարող է բողոքել, որ չի կարողացել տոմս գնել»,- նշել էին ՀՖՖ-ից։

Դավիթ Ալավերդյանը հարցնում է՝ ինչպե՞ս է տոմսերի այդքան վաճառք իրականացվել,  եթե կայքի աշխատանքը խափանվել էր և ֆուտբոլասերները համատարած դժգոհում էին, որ անգամ ժամերով հերթում սպասելուց հետո չեն կարողացել գնել, քանի որ էկրաններին հայտնվել է վահանակ, որ «տոմսերն արդեն սպառված են»։

Ալավերդյանի համոզմամբ՝ սա ՀՖՖ-ի բացթողումն էր։ Նա իրավապահներին հորդորում է հետաքննել գործընթացը և պարզել, թե որքանով է թափանցիկ եղել։ Fast Sports-ի մարզական մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանի կարծիքով էլ՝ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառն այն է, որ չունենք  եվրոպական չափանիշներին համապատասխան մարզադաշտ, որը  գոնե 30,000 հանդիսականի կարողանա տեղավորել։ Այնուամենայնիվ, մարզական մեկնաբանը համոզմունք է հայտնում, որ ավելի ճիշտ մոտեցման դեպքում հնարավոր էր նվազեցնել վերավաճառքը, սակայն որևէ երկիր դա չի կարողացել ամբողջությամբ վերացնել։ 

Ներքին գործերի նախարարությունն ահազանգեր է ստացել տոմսերի բարձր գներով վերավաճառքի մասին և փաստաթղթերն ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե։ Իրավապահ կառույցից Factor TV-ին հայտնեցին, որ դեռևս քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Իսկ ո՞վ պատասխանատվություն կկրի, երբ սեպտեմբերի 6-ին պարզ դառնա, որ նույն տոմսը վաճառվել է տարբեր մարդկանց․ ըստ էության, ֆուտբոլի ֆեդերացիան մնում է միայն խորհուրդների դաշտում՝ հորդորելով տոմս չգնել վերավաճառողից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան