Աբու Դաբիում այսօր առավոտյան մեկնարկած Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումը տևեց մի քանի ժամ։ Ավարտից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները գրեթե միաժամանակ հրապարակեցին հանդիպման արդյունքների վերաբերյալ նույնաբովանդակ հաղորդագրություն, որտեղ հայտնում են՝ երկկողմ հանդիպմանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։ Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման ամենաարդյունավետ ձևաչափն են, և դրանով …

