Թրամփը Պաշտպանության նախարարությունը կվերանվանի Պատերազմի նախարարություն. այն կարող է միլիարդավոր դոլարներ արժենալ Վաշինգտոնի համար

Լուրեր

09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պաշտպանության նախարարությունը կվերանվանի Պատերազմի նախարարություն` վերադարձնելով գերատեսչության նախկին անվանումը․ այս մասին Fox News Digital-ին հայտնել է Սպիտակ տան աղբյուրներից մեկը։

Հաղորդվում է, որ այս անվանումը կօգտագործվի որպես երկրորդական անվանում։

Ավելի վաղ և՛ Դոնալդ Թրամփը, և  Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտնել էին, որ ցանկանում են փոխել գերատեսչության անվանումը։ Ի դեպ, պաշտպանության նախարարն էլ կկոչվի պատերազմի նախարար։

ԱՄՆ պաշտպանության նախարարության վերանվանումը Պատերազմի նախարարության կարող է միլիարդավոր դոլարներ արժենալ Վաշինգտոնի համար․ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս հանգամանքին ուշադրություն է հրավիրել Politico թերթը։

 

Լրատվամիջոցը նշում է, որ այդ գումարի առյուծի բաժինը կարող է ուղղվել 40 երկրներում և ԱՄՆ բոլոր 50 նահանգներում Պենտագոնի ավելի քան 700 հազար օբյեկտների վրա այս գերատեսչության տարբերանշանների փոփոխմանը։ Սա ենթադրում է 6 զորատեսակների և Պենտագոնին ենթակա գործակալությունների ֆիրմային ձևաթղթերի, ճաշարաններում դրոշմված անձեռոցիկների, Սենատի հաստատված պաշտոնյաների բաճկոնների վրա տարբերանշանների, ինչպես նաև խանութներում հուշանվերների փոխարինում։

Ըստ Politico-ի տեղեկությունների՝ սեպտեմբերի 5-ին նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագիրը հիասթափություն, զայրույթ և տարակուսանք է առաջացրել Պենտագոնի շատ աշխատակիցների շրջանում։ Նրանք գտնում են, որ այս որոշման իրականացումը կարող է միլիարդավոր դոլարների ծախս պահանջել կոսմետիկ փոփոխությունների համար, որոնք գործնականում չեն նպաստի ռազմական առավել հրատապ  խնդիրների լուծմանը։

Հաղորդվում է, որ Պենտագոնի պաշտոնական անվանափոխության համար, ամենայն հավանականությամբ, կպահանջվի համապատասխան օրենքի ընդունում Կոնգրեսում։