ԵՄ պատժամիջոցները աննկատելիորեն տարածվել  են ադրբեջանական նավթավերամշակման գործարանի վրա՝ ռուսական հում նավթի վերամշակման համար

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները աննկատելիորեն տարածվել են նաև Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պետական ​​STAR նավթավերամշակման գործարանի վրա: Բրյուսելը OC Media-ին հայտնել է, որ նավթավերամշակման գործարանին արգելվել է ռուսական հում նավթ վերամշակել։

ԵՄ-ի կողմից 2025 թվականի հուլիսին ընդունված 18-րդ պատժամիջոցների փաթեթի համաձայն՝ վերամշակման գործարանից ներմուծումն արգելվում է։ Փաթեթը, որպես շրջանցման դեմ պայքարի միջոց, արգելում է ռուսական հում նավթից պատրաստված վերամշակված արտադրանքի ներմուծումը, եթե այն վերամշակվել է երրորդ երկրներում։

ԵՄ արտաքին գործերի խոսնակ Անիտա Հիփերը OC Media-ին հաստատել է, որ փաթեթը ներառում է STAR-ը, որը համատեղ սեփականություն է  Ադրբեջանի կառավարության և պետական ​​նավթային SOCAR ընկերության կողմից։

«2025 թվականի հուլիսին ընդունված 18-րդ փաթեթով ԵՄ-ն արգելք է  դրել երրորդ երկրներից ռուսական հում նավթից պատրաստված վերամշակված արտադրանքի ներմուծման վրա։ Քանի որ STAR վերամշակման գործարանն օգտագործում է ռուսական հում նավթը ԵՄ արտահանման համար նախատեսված արտադրանք արտադրելու համար, դա այլևս թույլատրելի չի լինի»,- ասել է նա։

Հիփերը շեշտել է, որ նպատակը ռուսական նավթային եկամուտները կրճատելն է․

«Սա նպատակ ունի կանխել ռուսական հում նավթի որևէ ձևով ԵՄ շուկա հասնելը։ Եվ դա ԵՄ ռազմավարության մի մասն է՝ Ռուսաստանի պատերազմ վարելու կարողությունը ավելի ու ավելի թուլացնելու համար»։

Այս պարզաբանումը կարող է նշանակել STAR-ի դերի ավարտը եվրոպական գնորդներին ռուսական նավթ մատակարարելու գործում: 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից ի վեր, Ադրբեջանը հաճախ մեղադրվում է իր ենթակառուցվածքների միջոցով ռուսական բրածո վառելիքի ռեբրենդինգի  մեջ։

Այս մեղադրանքները բազմիցս հերքվել են Ադրբեջանի նախագահի վարչակազմի կողմից։

Ուշադրությունը կենտրոնացած է նաև Ադրբեջանի նավթային նավատորմի վրա։ Մայիսին OCCRP-ն հաղորդել էր, որ «Զանգեզուր» տանկերը Մեծ Բրիտանիայի կողմից սև ցուցակում է հայտնվել որպես Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս, և շուտով այն նաև ավելացվել է ԵՄ ցուցակում։

Հուլիսին հայկական «Հետք» լրատվամիջոցը հաղորդել էր, որ ևս երկու ադրբեջանական նավ՝ «Շուշին» և «Ղարաբաղը», նույնպես պատժամիջոցների են ենթարկվել։ Երեքն էլ 2023 թվականին վերածվել են Aframax տանկերների և պարբերաբար նավթ են տեղափոխել Ռուսաստանի Պրիմորսկ նավահանգստից դեպի թուրքական Նեմրութի տերմինալ, որը STAR-ի դարպասն է։

STAR վերամշակման գործարանն ինքնին քննադատության տակ էր հայտնվել այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2023 թվականի վերջին վիճահարույց կերպով իր վարկերը ԱՄՆ բանկերից փոխանցել էր  ռուսական վարկատուներին՝ միաժամանակ վերածելով իր տանկերները ռուսական նավթ տեղափոխելու համար։

2024 թվականին շրջակա միջավայրի պաշտպանության Global Witness կազմակերպությունը հաղորդել էր, որ STAR-ում մշակված նավթի մեծ մասը, հավանաբար, ծագել է Ռուսաստանից, նախքան ԵՄ արտահանվելը։

Տրանսպորտի տվյալները ցույց են տվել, որ 2024 թվականի սկզբին հում նավթի ավելի քան 90%-ը ներմուծվել է Ռուսաստանից։ 2024 թվականի առաջին եռամսյակում STAR վերամշակման գործարանը ներմուծել է մոտավորապես 1.2 միլիարդ դոլարի ռուսական նավթ, մինչդեռ երկու տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է 500 միլիոն դոլար։

«Չափազանց երկար ժամանակ ԵՄ-ի կողմից ռուսական նավթամթերքի գնումները ֆինանսավորել են Ուկրաինայում պատերազմը։ Շատ լավ լուր է, որ Բրյուսելը խստացնում է գործողությունները՝ դադարեցնելով գնումները STAR-ի նման վերամշակման գործարաններից, որոնք այդքան շատ ռուսական նավթ են գնել», – ասել է Global Witness-ի ավագ բրածո վառելիքի հետազոտող Ջոն Նորոնհա-Գանտը։

Նա նշել է, որ ԵՄ-ն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները՝ պատժամիջոցները արդյունավետորեն կիրառելու համար։

«ԵՄ-ն ունի տվյալներ, այն կարող է կիրառել իր պատժամիջոցները։ Խողովակաշարով կամ նավով կարելի է հետևել ռուսական նավթ օգտագործող վերամշակման գործարաններից ստացված նավթամթերքին, և երբ Բրյուսելը քաղաքական կամք ցուցաբերի գործողություններ ձեռնարկելու համար, կարող է դա անել»,-հայտարարել է հետազոտողը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի