ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Սլովակիայի Հանրապետության նախագահ Պետեր Պելեգրինիի արտաքին և միջազգային հարցերով խորհրդական Յան Կուբիշը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու և ընդլայնելու հետագա համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: «Նախագահի խորհրդականը շնորհավորել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված համաձայնությունների առիթով և կարևորել տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն …

