Ռուսական բանակը ԱԹՍ-ներով հարվածել է Զապորոժիեին․ Սոչիում ուկրաինական ԱԹՍ-ի բեկորները հարվածել են ավտոմեքենայի

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական բանակը սեպտեմբերի 9-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են Զապորոժիեին, վիրավորվել է 66-ամյա մի կին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ​​արտակարգ իրավիճակների պետական  ծառայությունը, փոխանցում է Current time-ը։ Գերատեսչության տվյալներով՝ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել բնակելի շենքում, հրդեհն արդեն մարվել է։

Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական զինված ուժերը 474 հարված են հասցրել 13 բնակավայրերի։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ժամը 19:00-ից մինչև գիշերը ռուսական զինվորականները հարձակվել են 84 անօդաչուներով այդ թվում՝ ավելի քան 50 «Շահեդ» տիպի հարվածային անօդաչու թռչող սարքերով։ Նշվում է, որ Ժամը 08:30-ի դրությամբ ՀՕՊ-ը երկրի հյուսիսում, հարավում և արևելքում խոցել/ճնշել է  հակառակորդի 60 ԱԹՍ։

ՌԴ ՊՆ-ն էլ հայտնել է, որ 31 ուկրաինական ԱԹՍ է խոցվել  հինգ շրջաններում, բռնակցված Ղրիմում և Սև ծովի վրա։

Կրասնոդարի մարզի նահանգապետ Վենիամին Կոնդրատևն էլ գրել է, որ Սոչիում անօդաչու թռչող սարքի բեկորները հարվածել են ավտոմեքենայի, որի վարորդը մահացել է։ Նախնական տեղեկությունների համաձայն, տարածաշրջանում վնասվել է վեց մասնավոր տուն։

«Ռոսավիացիան» ժամը 02:38-ից մինչև 03:06-ը ժամանակավորապես փակել է Սոչիի օդանավակայանը։ Ինչպես հայտնել է Սոչի համայնքի ղեկավար Անդրեյ Պրոշունինը, «քաղաքային բոլոր համակարգերը շարունակում են աշխատել բնականոն ռեժիմով, օդանավակայանը ընդունում և ուղարկում է չվերթներ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի