Բաքվում մեկնարկել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստն ընթանում է Բաքվի դատական համալիրում՝ Բաքվի զինվորական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Հավելենք, որ փետրվարի 13-ին տեղի ունեցած նախորդ նիստում պետական մեղադրողները ներկայացրել էին Ռուբեն Վարդանյանին առաջադրված շինծու մեղադրանքները։ Նշենք, որ Արցախի մյուս պաշտոնյաների՝ շուրջ 15 անձի …