Որոշ հատվածներում ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքում են, հայկական զորքերն էլ` իրենց. Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 15:55
Երևանում 1,9 հա հողամասի օտարման հետևանքով պետությանը 445 մլն դրամի վնաս է պատճառվել․ Դատախազությունը պահանջում է չեղարկել սեփականության գրանցումը
25.11.2026 | 15:51
SpaceX-ի պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանում Grok-ի կիրառման և երեք արբանյակ ուղեծիր դուրս բերելու հնարավորությունները
25.11.2026 | 15:49
Ադրբեջանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր են ստորագրել
25.11.2026 | 15:40
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Դեմոկրատական ազգային կոմիտեի անդամի հետ․ քննարկվել է Հայաստանին երկկուսակցական աջակցության շարունակականությունը
25.11.2026 | 15:32
Լիտվան Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս ունի․ ԱԳ նախարար
25.11.2026 | 15:24
Խոսեպ Գվարդիոլան հայտնել է՝ ինչու է հրաժարվել գլխավորել Իտալիայի հավաքականը
25.11.2026 | 15:17
Պեսկովը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի նախապատրաստման մասին
25.11.2026 | 15:12
«Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ». Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
25.11.2026 | 15:10
Դավիթ Սանասարյանը վերջնականապես արդարացվեց // Փաշինյանի անունով Տելեգրամում կեղծ հաշիվ է բացվել․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 15:07
«Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը Արևելյան գործընկերության 2026-ի քաղաքացիական հասարակության մրցանակ է ստացել
25.11.2026 | 15:02
Սահմանադրությունը փոխելը ՀՀ-ի ներքին օրակարգն է. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 14:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը՝ էսկալացիայի սպառնալիքի պատճառով
25.11.2026 | 14:45
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում․ Բայրամով
25.11.2026 | 14:37
Տեսե՞լ եք Փաշինյանը ինչպես էր 2 տարի առաջ հերքում այսօրվա Փաշինյանին՝ հռչակագիրը տարածքի պահանջ չունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 14:26
Հաքերները կոտրել են ԿՀՎ-ի ու ամերիկյան ևս երկու հատուկ ծառայությունների՝ բաց տվյալների վերլուծության համար օգտագործվող համակարգը․ NYT
Բոլորը

«Խաղաղության պահանջն իմ պահանջն է, դա Ադրբեջանի պահանջը չէ, ադրբեջանական գյուղն Ադրբեջանին հետ տալը, հայկական գյուղը Հայաստանին հետ տալը,  իմ պահանջն է»,- այս  մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ես ներողություն եմ խնդրում, իսկ հայկական զորք չկա՞ Ադրբեջանի տարածքում։ Ուրեմն, ասում եմ՝ կան տեղեր:   Որոշ հատվածներում ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքում են, հայկական զորքերն էլ` իրենց։ Շատ տեղերում իրենք են առաջ, շատ տեղերում՝մենք, օրինակ՝ Տավուշում»,- նշեց նա։

Factor TV-ի հարցին՝ ինչպե՞ս է ստացվում հայ պաշտոնյաներն ասում են՝ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական տարածքներ և հակառակը, բայց ադրբեջանական կողմից երբեք նման բան չի ասվում, Սիմոնյանն արձագանքեց․ «Ես ուզում եմ հասկանալ, մեր նպատակը այդ հայտարարությունները լսել-չլսե՞լն է, թե սահման ունենալն է: Ինձ հետաքրքիր չէ՝ իրենք ինչ են հայտարարում: Ինչպե՞ս է ստացվում, քարտեզը բացում ենք, որտեղ որ Ադրբեջանի հետ համաձայնվել ենք, որ այս քարտեզը հիմք է հանդիսանում, այսինքն՝ Ալմաթայի հռչակագրի տակ դրված քարտեզը, տեսնում ենք այստեղ 50 մետր այս մի զինվորն է ներս կանգնած, այստեղ 50 մետր այն մի զինվորն է այնպես կանգնած: Թե ձեզ թվում է այդպես սանտիմետրով Վրաստանից մինչև Իրան մեր զինվորները այսպես ուղիղ գծով, այ այսպես ուղիղ գծով կանգնած են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան