Վեց համայնքի ղեկավարի նկատմամբ հարուցվել է վարչական տույժ․ ԿԿՀ-ն ԱԺ-ում ամփոփում է 2024 թվականը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առաջին անգամ ԱԺ-ում ներկայացրել է իր 2024 թվականի տարեկան հաշվետվությունը։  Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը հայտարարեց, որ 6 համայնքի ղեկավարի նկատմամբ հարուցվել է վարչական տույժ:

Ըստ Գալստյանի՝ 2024 թվականի ընթացքում հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթները վեց անգամ աճել են, 778 վարույթ է իրականացրել հանձնաժողովը և միայն 13 տոկոսի դեպքում է վարչական տույժ նշանակվել։

Խոսելով պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրման գործընթացի մասին հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Գալստյանը հայտարարեց, որ 2024 թվականի ընթացքում ներկայացման ենթակա հայտարարագրերի չներկայացման դեպքերը էապես նվազել են։

«Ավտոմատացված ծանուցումների ուղարկման միջոցով մայիսի 31-ի դրությամբ չի ներկայացվել պաշտոնատար անձի ընդամենը 201 հայտարարագիր, իսկ պաշտոնատար անձանց կողմից հայտարարագրված ընտանիքի անդամի 1578: Համեմատության համար 2023 թվականի տվյալը համապատասխանաբար 693 պաշտոնատար անձերի է, 2415 ընտանիքի անդամ, իսկ  այս տարի արդեն 2024 թվականի համար ընդամենը վեց անձ չի ներկայացրել պաշտոնատար անձի հայտարարգիր, իսկ ընտանիքի անդամի հայտարարագիր 284»,- նշեց Գալստյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։