ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը 2024 թվականի հոկտեմբերի 18-ից 2025 թվականի փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, իրեն վերապահված լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելով, չարաշահել է ընկերության՝ իրեն ենթակա մի շարք փոստային բաժանմունքների աշխատակիցների վստահությունը՝ կատարելով խոշոր չափերով …

