Ռուսաստանի նախագահի օգնական, Ստամբուլի բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ Մոսկվան և Կիևը զոհված զինծառայողների մարմինների նոր փոխանակում են իրականացրել։ «Ստամբուլյան պայմանավորվածությունների շարունակության շրջանակում այսօր Ուկրաինային ենք փոխանցել Ուկրաինայի զինված ուժերի ևս 1000 զինվորի մարմին։ Մենք ստացել ենք 19 զոհված զինվորի մարմին։ Թող նրանք հանգչեն խաղաղությամբ իրենց հայրենի հողում»,- գրել է Մեդինսկին …

