Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի անվտանգության ռազմավարությանը, ՀԱՊԿ-ի գործառույթներին և Լեռնային Ղարաբաղի հարցում դաշինքի դիրքորոշմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում ունեցած ելույթում վարչապետը շեշտեց, որ Հայաստանի վերջին տարիների փորձը ցույց է տվել՝ անվտանգության ապահովման դասական մոտեցումները չեն արդարացրել իրենց։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանի անվտանգության ապահովման նախորդ հայեցակարգը հիմնված էր …

