ԱՆԻՖ-ի նախկին տնօրենի նկատմամբ հետախուզում հայտարարելուց առաջ, թե հետո եք հարցաքննվել. հարց Ավինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.08.2026 | 14:52
Ժոզե Մոուրինյոն պատասխանել է Լամին Յամալի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին հարցին
20.08.2026 | 14:44
Ուղերձ եմ տվել, որ չափազանցությունների գիրկն ընկնել պետք չէ. Փաշինյանը` Արեգնազ Մանուկյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:35
Վերջը դիվերսիֆիկացիան է. Փաշինյանը` ՌԴ սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:30
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 14:25
2026-ի առաջին կիսամյակում անչափահասների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ 1041 վարույթ է քննվել
20.08.2026 | 14:18
Երթևեկել են մեքենայով, որը շահագործման չպետք է լիներ. Փաշինյանը` Ճամբարակում տեղի ունեցած վթարի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:12
26 մլն դոլար, շուրջ 2 մլրդ ռուբլի, 2 մլն եվրո. ինչո՞ւ է Սամվել Կարապետյանն այս գումարը կանխիկ պահում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:08
Պրոբլեմ ա, որ Գագիկ Ծառուկյանն ազատության մեջ ա եղել էս 8 տարիների ընթացքում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:00
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից 39 վագոն ցորեն է առաքվել Հայաստան
20.08.2026 | 14:00
Մի տուն Տաշիրում ու 1992-ի մի մեքենա. ինչ ունեմ` դա է. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:52
Զեկույց կհրապարակվի, որտեղ եկեղեցու հետ կապված բոլոր հարցերին պատասխան կտրվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:45
Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու են փոխվում ԱԳ, ԲՏԱ և ԱՍՀ նախարարությունների անունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:37
Հայ բռնցքամարտիկները սկսել են պատրաստվել Եվրոպայի առաջնությանը
20.08.2026 | 13:30
«Մեր նախորդ ծրագրում Շուշիի դեօկուպացիայի մասին էինք գրել, ՀՀ քաղաքացին ինձ պարտադրել է վերանայել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:22
Սամվել Կարապետյանի գործով դատը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հաստատեց, որ վկայի կարգավիճակով հարցաքաննվել է ԱՆԻՖ -ի գործով։

Factor TV-ն քաղաքապետից հետաքրքրվեց՝ հարցաքննվել է ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվելուց առա՞ջ, թե՞ հետո։

«1․5 տարի առաջ եմ հարցաքննվել, այն, ինչ ես պատմել եմ, այդ փուլում եմ պատմել։ Ես գրեթե վստահ եմ, ասում եմ՝ եթե գիտաֆանտաստիկ սցենար չկա, որ խորը, խոշոր սինդիկատ գործեր ԱՆԻՖ-ում, որն իրականացնում էր մութ գործունեություն, ինձ թվում ա՝ պարզաբանվելու ա և ուղղակի անցնենք առաջ։ ԱՆԻՖ-ի դեպքում քննություն անելն այդքան էլ պարզ չէ, քանի որ ԱՆԻՖ-ն այն տեսակի գործարքներ էր անում, որ Հայաստանում հնարավոր է՝ առաջին անգամ անեին»,- մանրամասնեց Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետի խոսքով՝ այդ ամենը պետք է քննել երկար ու մանրամասն և հույս հայտնեց, որ իր այսօրվա հայտարարությունները կօգնեն քննությանը։

Հիշեցնենք, որ ԱՆԻՖ-ը ստեղծվել է 2019 թվականին․ նպատակը հստակ էր՝ երկրի տնտեսության մեջ ներգրավել օտարերկրյա մեծ ներդրումներ, խթանել խոշոր նախագծեր և զարգացնել ենթակառուցվածքներ:

2022-2023 թվականներին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հիմնադրամում բացահայտել են չարաշահումների և հափշտակությունների դեպքեր: 2025 թվականի ապրիլին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ ԱՆԻՖ-ում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ քրեական գործ կա հարուցված, որի նախաքննությունն ընթանում է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում։ Այդ քրգործը հարուցվել է Պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունից հետո: Գլխավոր դատախազությունը օգոստոսի 15-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ՝ կապված նրա ենթակա ֆոնդի և CFW-ի գործարքին:

Հիշեցնենք, որ 2023 թ. CFW-ն ավելի քան 1,5 մլրդ դրամ ներդրում է ստացել ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդից, ինչի դիմաց ֆոնդը դարձել է CFW-ի 49 տոկոսի բաժնետեր: Դատախազությունը հետապնդում է հարուցել այս ֆոնդի կառավարիչ ընկերության («Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ) 2020-2024 թթ. տնօրեն Բելլա Մանուկյանի և CFW-ի տնօրեն Կարինե Անդրեասյանի նկատմամբ: Դավիթ Փափազյանը մեղադրվում է միանգամից 3 քրեական հոդվածով՝ փաստաթղթերի, դրոշմների, կնիքների, ձեւաթղթերի կեղծում կամ կեղծ փաստաթղթերի, դրոշմների, կնիքների, ձեւաթղթերի իրացում, պատրաստում կամ օգտագործում, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, ինչպես նաեւ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների կամ դրանցով պայմանավորված ազդեցության չարաշահում, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Նշենք նաև վերջերս ՀՀ պետական բյուջեից 84 մլն 473 հազար 633 դրամ հատկացվեց չգործող ԱՆԻՖ-ին՝ 2024-ի շահութահարկը վճարելու համար։ Դա վճարելու վերջնաժամկետը 2025 թվականի ապրիլի 20-նն էր։ Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված էր, որ ԱՆԻՖ-ին տրամադրված 1.7 միլիարդ դրամ դրամաշնորհի կազմում 2024 թվականի շահութահարկի գումարը չի ներառվել, քանի որ այն ի սկզբանե չի կանխատեսվել որպես ծախս և, հետևաբար, չի արտացոլվել նաև ընկերության տնօրենների խորհրդի կողմից հաստատված ծախսային նախահաշվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան