Սեպտեմբերի 18-ին աշխատանքային այցով Թբիլիսիում էր ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ այցի շրջանակում փոխնախարարը հանդիպում է ունեցել վրացի գործընկերոջ՝ Վրաստանի կրթության, գիտության, երիտասարդության փոխնախարար Բաիա Կվիցիանիի հետ։ «Փոխնախարարներն անդրադարձան ՀՀ և Վրաստանի հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին և հնարավոր համատեղ ծրագրերին»,- ասված է հաղորդագրությունում։

