ԱՄՆ-ը կոչ է արել հետ կանչել հակառուսական բանաձևի նախագիծը, որի շուրջ ՄԱԿ-ը կքվեարկի փետրվարի 24-ին։ Այն հեղինակել են Եվրամիությունը (ԵՄ) և Ուկրաինան, գրում է Financial Times-ը (FT)՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Ուկրաինայի և ԵՄ-ի բանաձևի փոխարեն Վաշինգտոնն առաջարկել է իր տեքստը, ըստ որի՝ 2022 թվականին սկսված ռազմական գործողությունների ժամանակ Ուկրաինայի գործողությունները հավասարեցվում են Ռուսաստանի գործողություններին։ …