2 տարի առաջ այս օրը Բաքուն զինված ագրեսիա սանձազերծեց արցախցիների դեմ․ այն ավարտվեց Արցախի ամբողջական հայաթափմամբ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Թիրախավորվեց նաև մայրաքաղաք Ստեփանակերտը։ Հարձակմանը նախորդել էր Արցախի 10-ամսյա շրջափակումը։
Հարձակումը սկսվեց զանգվածային հրթիռահրետակոծությամբ և ԱԹՍ-ների հարվածներով։ Ռազմական օբյեկտներից և մարտական դիրքերից բացի, Ադրբեջանը թիրախավորել էր նաև Արցախի բնակավայրերը։

2023-ի սեպտեմբերի 19-ի առավոտյան Ադրբեջանը հաղորդեց, թե Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի հատվածում Արցախի պաշտպանական բանակի կողմից տեղադրված հակատանկային ականի պայթյունի հետևանքով մահացել են մեքենայում գտնվող երկու քաղաքացիական անձինք։ Ադրբեջանը հայտարարեց, որ Արցախում սկսում է «հակաահաբեկչական գործողություններ»՝ «վերականգնելու Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգը»։ 

Նշվեց, թե իրենց գործողությունների մասին տեղեկացվել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը։

Արցախի ՊԲ-ն հաղորդեց, որ ժամը 13:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով, իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն, փորձում է առաջանալ Արցախի պաշտպանության բանակի պաշտպանության խորքը։

Այնուհետև ադրբեջանական կողմը հայտարարեց, որ «հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար հայկական անօրինական զինված խմբավորումները պետք է բարձրացնեն սպիտակ դրոշ, հանձնեն բոլոր զենքերը, իսկ անօրինական ռեժիմը պետք է ինքնալուծարվի»։

Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվեցին նաև սեպտեմբերի 20-ի առավոտյան։ Արցախի իշխանությունները ընդունեցին ռուսական խաղաղապահների հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ։

Սեպտեմբերի 21-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների պատվիրակությունը ժամանեց Եվլախ, որտեղ տեղի ունեցավ հանդիպում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

Եվլախում բանակցություններին արցախյան կողմը ներկայացնում էր նորանշանակ պետնախարար, Արցախի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Հարությունյանը։ Պատվիրակության կազմում էր նաև Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը։

Եվլախյան բանակցություններից հետո սեպտեմբերի 28-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց այն մասին, որ Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որով 2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարեցնի գոյությունը։ Մինչև հաջորդ տարեսկիզբ կլուծարվեն պետական բոլոր կառույցները։  

 

Դրանից հետո սկսվեց արցախցիների զանգվածային տեղահանությունը, որի հետևանքով Արցախից շուրջ 120 հազար բնակիչ բռնի տեղահանվեց։

2023-ի սեպտեմբերի 19-ից սկսված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է շուրջ 265 զինծառայող և 21 խաղաղ բնակիչ, որոնցից վեցը՝ անչափահաս։ Անհետ կորել է 14 քաղաքացի։

Մանյա Պողոսյան