Կամչատկայի ափերի մոտ 7,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Լուրեր

02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
Բոլորը

Կամչատկայի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունն այն գնահատել է 7,8 մագնիտուդ, գրում է Meduza-ն։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատկից մոտավորապես 100 կիլոմետր արևելք՝ 10 կիլոմետր խորության վրա։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 7,4, նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը հայտարարել է, որ թարմացված տվյալների համաձայն՝ այն կազմել է 7,2 մագնիտուդ:

Ցունամիի մասին նախազգուշացում է տրվել Կամչատկայում և ԱՄՆ-ում: Մոսկվայի ժամանակով 4:30-ի սահմաններում արդեն Կամչատկայի երկրամասի իշխանությունները հայտարարել են, որ ցունամիի սպառնալիքը չեղյալ է հայտարարվել։

Իշխանությունները չեն հայտնել տուժողների կամ ավերածությունների մասին։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Կամչատկայում տեղի էր ունեցել 8,8 մագնիտուդով երկրաշարժ։ Այն աշխարհում վերջին 14 տարվա ընթացքում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն էր և տարածաշրջանում ամենաուժեղը՝ 1952 թվականից ի վեր։ Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում էր տրվել ամբողջ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար, սակայն ալիքները չափավոր էին։ Ստորգետնյա ցնցումներից ոչ ոք չէր զոհվել, սակայն Կամչատկայի որոշ շենքեր վնասվել են։

Հուլիսի 30-ից ի վեր տարածաշրջանում տեղի են ունեցել մի քանի ավելի փոքր ուժգնությամբ երկրաշարժեր։ Դրանցից ամենաուժեղը սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած երկրաշարժն էր՝ 7,7 մագնիտուդով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի