Հունիսի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Վատիկանում հանդիպեց Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Գալագերի հետ. տեղկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Զրուցակիցներն անդրադարձան 2015թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցին Սուրբ Աթոռ և, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի` Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատմական պատարագին, ինչպես նաև Հռոմի սրբազան քահանայապետի՝ անցյալ …

