«Չպետք է հնձելով գնանք»․ Էդուարդ Շարմազանովը՝ համայնքների խոշորացման մասին

Լուրեր

12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի մասին արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, թե պետք է արմատախիլ անել տեղային հայրենասիրությունը։

«Իհարկե, Հայաստանը մեկ աշխարհ է, մեկ ժողովուրդ է, Նոյեմբերյանից մինչև Ագարակ, Գյումրիից մինչև Տավուշ կապող մեր բոլոր հայրենակիցները ՀՀ քաղաքացիներ են և մեր քույրերն ու եղբայրներն են։ Սակայն, իմ խորին համոզմամբ, եթե ես Լոռու, Ալավերդու նկատմամբ ջանացավ չլինեմ, չեմ կարող Երևանի, Գյումրիի, Կապանի նկատմամբ ջանացավ լինեմ, եթե մարդն իր ընտանիքի, եղբոր համար ջանացավ չէ, չի կարող կողքի համայնքի համար ջանացավ լինել»,- հայտարարեց ՀՀԿ խոսնակը՝ հավելելով, որ սա չի նշանակում, թե պետք է միայն «տեղային հայրենասիրությամբ տոգորվել»։

Շարմազանովի խոսքով՝ ցանկացած ծայրահեղական գնահատական իր համար անընդունելի է։ ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ խորհրդարանը համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր է ընդունել Լոռու մարզում։ «Հիմա պետք է նայենք՝ միացած համայնքի ժողովուրդը շահե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց նա՝ նկատելով, որ խոշորացումը պետք է բանականության սահմաններում լինի։

Դիմելով նախագծի հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանին, Շարմազանովը նկատեց, որ եթե փոխնախարարը կարող է հավաստիացնել, որ միավորված համայնքների բնակիչները խոշորացումից հետո շահել են, ապա իրենք պետք է կողմ քվեարկեն այս նախագծին։ Իշխող ուժի ներկայացուցիչը հայտարարեց՝ հարցը շատ զգայուն է «չպետք է հնձելով գնան»։

 

Սեդա Ղուկասյան