«Եթե գյուղերին թողնենք իրար մեջ վիզային ռեժիմ կսահմանեն»․ Նիկոլ Փաշինյան

Լուրեր

12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստըէ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
Բոլորը

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի մասին, խոսեց Հայաստանում տարածված «նեգատիվ երևույթի մասին»:

«Ամեն գյուղի բնակչություն համոզված է, որ բացարձակապես առանձնահատուկ մարդիկ են իրենց գյուղում ապրում, որոնք շատ քիչ կապ ունեն մնացած Հայաստանի հետ, և ըստ էության, այդ գյուղը նորագույն էթնոսի հիմք է հանդիսանում։ Եթե այս գյուղերին թողնենք, իրենք իրար մեջ հսկիչ անցագրային կետեր կսահմանեն ու վիզային ռեժիմ, որ ուրիշ տարածքից իրենց գյուղ չկարողանան մտնել։ Ուր մտնում ես ասում են՝ դե մեր գյուղն առանձնահատուկ է։ Ես ուզում եմ պատասխանատու հայտարարություն անել՝ փարատելով բոլոր գյուղերի և քաղաքների մտահոգությունը՝ մենք ունիտար ժողովուրդ ենք, այն առավելությունները, որ ունեն գյումրեցիները, ունեն նաև կապանցիները»,- ասաց նա։

 Փաշինյանի համոզմամբ՝ պետք է «արմատախիլ անել տեղային հայրենասիրությունը»․ «Դա մեր պետականության հիմքում դրված վիրուս է, որը շատ վտանգավոր է»։

Պատգամավորը վրդովված ներկայացրեց, որ գալիս դիմում են իրեն՝ թե հայրենակիցն է, և երբ պարզում է, որ հայրենակից ասելով նկատի ունեն այն, որ Տավուշի մարզից է, հարցնում է, թե այդ դեպքում Սյունիքից եկած բնակիչն իր հայրենակիցը չէ՞։ Ապա անդրադառնալով բուն օրենքի նախագծին, պատգամավորն ասաց, որ խոշորացման առկա ծրագրում խնդիրներ կան:

«Ի սկզբանե գործարկել էինք պիլոտային ծրագիր, որ հասկանանք էֆեկտիվ է, թե ոչ, հիմա հիմնական զեկուցողին հարց են տալիս՝ էֆեկտի՞վ է, թե՞ ոչ, ինքն ասում է՝ դե մյուս տարվա վերջ կասենք։ Մենք պետք է հասկանանք սա բուժող քայլ է, թե պալիատիվ։ Մենք երաշխիք ունե՞նք, որ 10 տարի հետո մարզերը չենք խոշորացնելու»,- իր ելույթում ասաց նա։

Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորն իր ելույթի վերջում հայտարարեց, որ «Ելք» խմբակցության պատգամավորները վերջին օրերին տարբեր համայնքների ղեկավարներից, ավագանու անդամներից հեռախոսազանգեր են ստանում․ «Ասում են՝ Զեյնալյան ջան, Գորգիսյան ջան, Փաշինյան ջան, մի հատ ԱԺ-ի ամբիոնից ասեք՝ էս ի՞նչ է կատարվում, աղետ է լրիվ, սպիտակ ցեղասպանություն, հետաքրքրվելու արդյունքում իմացանք՝ զանգողներն ովքեր են, ու ուզում եմ ասել հետևյալը՝ ում համար ընտրակաշառք էիք բաժանում ոչ վաղ անցյալում, նրանց էլ զանգեք բացատրեք սպիտակ ցեղասպանությունը որն է»,- եզրափակեց նա։