Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
Քաղաքականություն
12.11.2026 | 15:51
ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստի շրջանակում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է ՌԴ արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հետ։ Քննարկվել են երկու երկրների արդարադատության նախարարությունների համագործակցության զարգացման և իրավական օգնության արդյունավետության բարձրացման հարցեր։
ՀՀ արդարադատության նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․
ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստի շրջանակում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են՝
երկու երկրների արդարադատության նախարարությունների համագործակցության զարգացման,
իրավասու մարմինների միջև կապերի ամրապնդման,
տեղեկատվության ժամանակին փոխանակման,
իրավական օգնության արդյունավետ տրամադրման վերաբերյալ հարցեր։

