Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
Քաղաքականություն
12.11.2026 | 15:43
Ռուսական լրատվական գործակալությունները հայտնում են, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները ժամանել են Կրեմլ, որտեղ պետք է հանդիպեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ամերիկացի բանագնացների ավտոշարասյունը Կրեմլ է մտել Բորովիցկի դարպասներով։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրանց ուղեկցում է Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Ավելի վաղ Մոսկվայի կենտրոնում գտնվող Four Seasons հյուրանոցում տեղի էր ունեցել Սթիվ Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների հանդիպումը Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի և Կիրիլ Դմիտրիևի հետ։
Քուշներն ու Ուիթկոֆը Մոսկվա են ժամանել Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցություններից հետո, իսկ Ռուսաստանից պետք է մեկնեն Իռլանդիա՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

