ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը «Ելք»-ին հորդորում է  ընդդիմադիր կեցվածք դրսևորել ու դեմ քվեարկել

Լուրեր

12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ ամփոփիչ ելույթներով հանդես եկան խմբակցությունների ներկայացուցիչները։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը: «Առաջիկայում սեփական նախաձեռնությամբ կլինենք այդ համայնքներում, վերլուծություն կանենք և համապատասխան առաջակությամբ հանդես կգանք»,- ասաց նա:

Փաշինյանը, արձագանքելով ՀՀԿ խոսնակի այն դիտարկմանը, թե տեղային հայրենասիրությունն է նպաստում երկիրը սիրելուն, նկատեց․ «Չհամաձայնվել չեմ կարող, բայց, ցավոք, ՀՀ-ում հայրենասիրությունը ինչպես սկսվում է փողոցային, բակային հայրենասիրությունից, այնպես էլ հաճախ նաև ավարտվում է այնտեղ»։

«Ծառուկյան» խմբակցության անունից խոսեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ հայտարարելով, որ դեմ են քվեարկելու: «Այս միջոցառումը գտնում ենք, որ ժամանակավրեպ է, և պետությունն իր ռեսուրսներով պատրաստ չէ»,- ասաց նա:

Ի դեպ, Մելքումյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով դեմ քվեարկել․ «Պարոն Փաշինյան, ես կարծում էի ընդդիմությունը միասնական դիրքորոշում պետք է ընդուներ, ես կարծում էի դուք էլ պետք է դեմ լինեք: Բարեկամաբար եմ ասում, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ միասնական դիրքորոշումով առաջ շարժվենք»,- ասաց նա։

Իշխող ՀՀԿ-ի անունից ելույթով հանդես եկավ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ կոչ անելով միասնական կողմ քվեարկել այս նախագծին «Տրամաբանական բոլոր առաջարկությունները կարող են քննարկվել: Այստեղ նեղ անձնական շահեր չկան, հորդորում եմ բոլորին կողմ քվեարել և հնարավորություն տալ այս գործընթացը շարունակելու»,-ասաց նա։

Սեդա Ղուկասյան