«Մշակութային կանգառ». Վանաձորի  դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ՀՀ Լոռու մարզի  համայնքներում

Լուրեր

12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ՀՀ Լոռու մարզի մի շարք համայնքներում: Այսպիսով, թատերախումբը հունիսի 12-ին հանդես կգա Սպիտակի մշակույթի պալատում, հունիսի 14-ին՝  Թումանյանի մշակույթի պալատում, հունիսի 16-ին՝  Տաշիրի մշակույթի տանը. տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Վերոնշյալ համայնքների թատերասերներին թատրոնը կներկայանա Ալ. Շիրվանզադեի «Չար ոգի» ներկայացումով:

Ալ. Շիրվանզադեի հայտնի պիեսներից մեկի՝ «Չար ոգու»՝  աբելյանցիների նորովի մեկնաբանման մեջ շեշտադրված է ոչ այնքան ամուսնու ընտանիքի նախապաշարումների զոհը դարձած, ընկնավորությամբ տառապող մի աղջկա ողբերգական ճակատագիրը, որքան խստահայաց ու բազմադեմ հասարակության մարդակործան վարմունքը:

Ներկայացումը բեմադրված է «դատարկ բեմի» սկզբունքով:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին:

Ծրագրի շրջանակում, ՀՀ և Արցախի Հանրապետության 94 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը: