«Քաղաքի փողոցներում ավտոշարասյունով շրջելու տգեղ անհեթեթությունը, որ հազվագյուտ չէր տարիներ առաջ, այսօր ընդամենը տհաճ հիշողություն է,- ասվում է Ոստիկանության տարածած տեսանյութում։- Թվում էր բոլորն են հասկացել, որ համակեցության կանոնները խախտելն անհանդուրժելի է: Ցավոք, պարզվում է դեռ կան իրենց բացառություն համարողներ, որոնց մերժում է հանրությունն ինքը»: Հունիսի 8-ին Երևանում ոստիկանների կողմից կանխվել է հերթական դրսևորումը: Մեքենաների սրահներում …

