«Երբ ձայն են տալիս ՀՀԿ-ին, չե՞ն գիտակցում, որ դրա արդյունքում իրենց համայնքները խոշորանալու են»․ Մ․ Թանդիլյան

Լուրեր

12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, ելույթ ունենալով «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, անդրադարձավ համայնքների խոշորացումից դժգոհող Վարդենիս-Մարտունի մայրուղին փակած բնակիչների խնդրին։ 
Պատգամավորը շեշտեց, եթե Կառավարության ներկայացուցիչներն ըստ պատշաճի նախագիծը քննարկած լինեին շահառուների հետ, այսօր նման պատկեր չէր լինի: «Եթե գյուղապետերը չեն արտահայտում բնակիչների կարծիքը, ուրեմն ձեր լսումներն արդյունավետ չեն եղել ու ուղղված չեն եղել շահառուներին»,- ասաց Թանդիլյանը՝ դիմելով նախագծի հիմնական զեկուցող Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին։

Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք Կառավարությունը հետաքրքրվո՞ւմ է խոշորացված համայնքների բնակիչների հետագա ճակատագրով․ «Արդյոք վերջիններս կարողացե՞լ են հարմարվել նոր պայմաններում, իրենց տեղը գտնել խոշորացված համայնքներում, սրանք հարցեր են, որոնց ամբողջական պատկերն այս պահին չունենք»։

Ընդդիմադիր պատգամավորը անդրադառնալով գյուղացիների դժգոհությանը, նկատեց․ «Ուզում եմ քաղաքացիներն իրենց կատարած ընտրությունը կապեն առօրյա կյանքի հետ, երբ ձայն են տալիս ՀՀԿ-ին, չե՞ն գիտակցում, որ դրա արդյունքում իրենց համայնքները խոշորանալու են, փողոցներ են փակելու։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մի գյուղում 533 ձայնով ընտրվում են ՀՀԿ-ականները, 9 ձայնով՝ «Ելքը», բայց այս օրերին մենք իրենցից բավականին ահազանգեր ենք ստանում։ Առիթն օգտագործելով ուզում եմ ասել՝ ընտրության օրը կատարած ձեր ընտրությունը կապ ունի ձեր հետագա առօրյայի հետ»,- եզրափակեց Թանդիլյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն հանկարծակի չի ներկայացրել համայնքների խոշորացման ծրագիրը։