Ոստիկանությունն այդ օրերին որոշեց, որ պետք է անցնի ահաբեկչական գործողությունների, ըստ ամենայնի, ունենալով Բաղրամյան 26-ի հրահանգը. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Լևոն Բարսեղյանը` խոսելով «Մարդու իրավունքների խախտումները Հայաստանում 2016թ. հուլիսի 17-30-ը» թեմայի շուրջ: «800-ից ավելի մարդ ապօրինի կերպով բերման է ենթարկվել: Սարի թաղի միջադեպի հետ կապված, ոստիկանությունը գործածում …

