Փարիզում հարկման բազայի քայքայումը կանխող կոնվենցիա է ստորագրվել, որին միացել է նաև Հայաստանը

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 7-ին Փարիզում 68 երկրների (Հայաստանի, Ավստիայի, Ավստալիայի, Ֆինլանդիայի, Վրաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեդիայի, Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի և այլն)1 ֆինանսների նախարարների և համապատասխան լիազորությամբ օժտված պաշտոնատար անձանց կողմից ստորագրվել է «Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ» բազմակողմ կոնվենցիան: Հայաստանի Հանրապետության անունից, ՀՀ Նախագահի լիազորագրի հիման վրա կոնվենցիան ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Կոնվենցիայի տեքստը մշակվել և ընդունվել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկվող բազայի քայքայումը և շահույթների տեղափոխումը ծրագրի (BEPS ծրագիր) անդամ հանդիսացող 99 երկրների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի կողմից` 2016 թվականի նոյեմբերի 24-ին: Կոնվենցիայի մշակումը հանդիսանում է BEPS ծրագրի 15-րդ գործողությունը։

BEPS ծրագիրը մեկնարկվել է 2013 թվականի սեպտեմբերին, ՏՀԶԿ-ի և Մեծ քսանյակի (Մ20) կողմից, որի հիմնական նպատակն է իրականացնել 15 գործողություններ, որոնք կհամակարգեն հարկման բազայի խեղաթյուրմանը և շահույթների տեղաշարժին ուղղված աշխատանքների արդյունավետությանն ուղղված միջոցառումները: BEPS միջոցառումների հիմնական նպատակն է օգնել երկրներին, որպեսզի վերջիններիս սահմանեն և կիրառեն այնպիսի կարգավորումներ, ինչը թույլ կտա շահույթը հարկել այնտեղ, որտեղ իրականացվում է տվյալ շահույթը ձևավորելու համար անհրաժեշտ տնտեսական գործունեությունը և որտեղ արժեք է ստեղծվում: Միաժամանակ, BEPS միջոցառումները նախատեսված են վերացնելու միջազգային հարկման կանոնների կիրառության բնագավառում առկա տարաձայնությունները:

2016 թվականին BEPS ձևաչափը փոխվել է. այն է` ստեղծվել է նոր ներառական հարթակ, որտեղ ձայնի հավասար իրավունքով որպես անդամ կարող են ներգրավվել բոլոր հետաքրքրված երկները՝ ՏՀԶԿ և Մ20 երկրների հետ մշակելու միջազգային ստանդարտներ՝ (BEPS) գործողությունների փաթեթով նախատեսված միջոցառումները հետևողականորեն իրականացնելու համար:

Ինչ վերաբերում է BEPS 15-րդ գործողությանը, ապա այն ենթադրում էր մշակել բազմակողմ գործիք` վերանայելու կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերը: Մասնավորապես՝ BEPS գործողությունների արդյունքում կատարվող փոփոխությունների որոշ մասի իրականացումը հնարավոր է միայն համապատասխան կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերում փոփոխություններ կատարելու արդյունքում, որը նշանակում է արդեն իսկ կնքված համաձայնագրերի շուրջ նոր բանակցությունների անցկացումը, ինչն էլ ենթադրում է բավականին երկար գործընթաց:

Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել հարկային համաձայնագրերում կատարել բարեփոխումներ մեկ բազմակողմ գործիքի միջոցով (BEPS 15-րդ գործողություն), ինչը կլինի ոչ միայն արդյունավետ, այլ տեխնիկապես հեշտ իրագործելի: Միաժամանակ, բազմակողմ գործիքը թույլ է տալիս կրկնակի հարկման համաձայնագրերի շրջանակներում իրականացվող գործողությունների ժամանակ միատեսակ մոտեցում ցուցաբերել բոլոր պայմանավորվող երկրների նկատմամբ, ինչը հաճախ հնարավոր չէ ապահովել երկկողմ բանակցությունների դեպքում:

Կոնվենցիայի նպատակն է կարգավորել կրկնակի հարկման համաձայնագրերում առկա խնդիրները, որոնք վերաբերում են ռեզիդենտության կանոների, մշտական հաստատության ձևավորման սկզբունքների հստակեցմանը, փոխկապակցված անձանց և կազմակերպությունների հայտնաբերմանը, համաձայնագրերի դրույթների տարընկալման արդյունքում կրկնակի հարկման դեպքերի բացառմանը, իրավասու մարմինների միջև վեճերի կարգավորման ընթացակարգերի դյուրինացմանը և այլն: Հարկ է նշել, որ կոնվենցիայով նախատեսված փոփոխություններն ամրագրվելու են նաև 2017 թվականի 2-րդ կիսամյակում հրապարակվող ՏՀԶԿ Հարկային համաձայնագրի մոդելի վերանայված տարբերակում:

Ակնհայտ է, որ կոնվենցիայի ստորագրումը ենթադրում է միջազգային համագործակցության ոլորտում հուսալի գործընկեր հանդիսացող երկրի կարգավիճակի ձեռքբերում, ինչպես նաև կոնվենցիան ստորագրած բոլոր երկրների հարկ վճարողների համար սահմանվում են կրկնակի հարկման համաձայնագրերի որոշ դրույթների կիրառման միասնական մոտեցումներ, ինչն էլ հարկումից խուսափումը կանխելը և հարկեր չվճարելու դեմ պայքարը կդարձնի էլ ավելի արդյունավետ: