«Հեղինակները պետք է պատրաստ լինեն հնարավոր փոփոխությունների»․ Ա․ Ռուստամյանը՝ մասնավորեցման նախագծի մասին

Լուրեր

12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստըէ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
Բոլորը

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ելույթ ունենալով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին», հայտարարեց, որ հասարակության մոտ անվստահություն կա սեփականաշնորհման պրոցեսի հետ կապված:

«Այս օրենքի նախագիծը, որ բերել է կառավարությունը դրական իմաստով տարբերվում է նախորդ տրամաբանություններից: Առաջին անգամ է, որ միայն չոր ցանկ չի բերվում: Այս անգամ որոշակի սկզբունքներ են փորձել դնել օրենքի նախագծի մեջ՝ կապված նրանով թե ինչու է կատարվում այս սեփականաշնորհումը, ինչ նպատակ է հետապնդում»,-  ասաց պատգամավորը:

Պատգամավորի խոսքով՝ պետք է ավանդույթ ձևավորվի ու Կառավարությունը սովորի, որ եթե ինչ-որ ցանկ է բերում, ապա այդ ցանկը ինչպես մտնում, այնպես էլ չպետք է դուրս գա խորհրդարանից:

«Պետք է կառավարությունն իմանա, որ ԱԺ-ն դնելու է ֆիլտրեր, որ բերված ցանկերը այդ ֆիլտրով անցնեն»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ այդ ֆիլտրը պետք է լինի երկու սկզբունքով՝ հիմնավորել, թե ինչու է պետք կատարել մասնավորեցումը և ինչ ցուցանիշներ ենք ուզում բավարարել դրանով:

«Սեփականաշնորհման մասնավորեցումից հետո բխում է մի կարևոր գործընթաց՝ պետությունն ինչպիսի պարտավորություններ է դնում նոր սեփականատիրոջ առաջ»,- ասաց պատգամավորը։

Ռուստամյանի խոսքով, եթե այդ չափանիշները չեն բավարարվում, ապա սեփականատերը պետք է իմանա, որ կարող է զրկվել ձեռք բերված սեփականությունից, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառվեն վերջինիս նկատմամբ:

«Այս շղթան է, որ սեփականաշնորհման պրոցեսների հետ կապված պետք է ունենանք: Եթե ԱԺ-ն կարողանա հասնել  նրան, որ փոխվի այդ բերված ցանկը, կստացվի, որ ԱԺ-կառավարություն հարաբերությունները շատ տրամաբանական ընթացքի մեջ են: Ուստի այս մասնավորեցման առաջին քայլը, որ կատարում է խորհրդարանը, առիթ կտա որպեսզի հասկանանք, որ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը նույն նպատակին ենք ծառայում: Մեր մոտեցումը սա է լինելու՝ հեղինակները պետք է պատրաստ լինեն այս նախագծի ցանկի մեջ տեսնեն հնարավոր փոփոխությունների պրոցես»,- եզրափակեց դաշնակցական պատգամավորը։

 

Սեդա Ղուկասյան