Բակո Սահակյանն այցելել է սահմանագիծ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին այցելել է հանրապետության հարավային և հարավարևելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: