«Ոստիկանությունն անցավ ահաբեկչական գործողությունների, ըստ ամենայնի, ունենալով Բաղրամյան 26-ի հրահանգը». Լ Բարսեղյանը` ՊՊԾ գնդի գրավման օրերի մասին

Լուրեր

12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Ոստիկանությունն այդ օրերին որոշեց, որ պետք է անցնի ահաբեկչական գործողությունների, ըստ ամենայնի, ունենալով Բաղրամյան 26-ի հրահանգը. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Լևոն Բարսեղյանը` խոսելով «Մարդու իրավունքների խախտումները Հայաստանում 2016թ. հուլիսի 17-30-ը» թեմայի շուրջ:

«800-ից ավելի մարդ ապօրինի կերպով բերման է ենթարկվել: Սարի թաղի միջադեպի հետ կապված, ոստիկանությունը գործածում էր «արգելված գոտի» ձևակերպումը, ինչը օրենքով սահմանված չէ: Մարդիկ իրավունք ունեին ազատ ելումուտ ունենալ ու այդ անհեթեթ պատճառով գրոհ և հարձակում կազմակերպեցին ցուցարարների վրա, որոնք Սարի թաղում էին»,- նկատեց բանախոսը:

Իսկ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Դանիել Իոաննիսյանը խոսելով ոստիկանության կիրառած հատուկ միջոցների մասին, ասաց. «Եթե խաղաղ հավաքի ժամանակ ինչ-որ ցուցարարներ ոչ խաղաղ պահվածք են ցուցաբերում, ապա դա նշանակում է, որ պետք է այդ անձանց մեկուսացնեն և ոչ թե բոլորի նկատմամբ կիրառեն հատուկ միջոցներ»:

Իոաննիսյանն ասաց նաև, որ դեպքեր են եղել, որ ոստիկանները մարդկանց ձեռնաշղթաներ են հագցրել ու ծեծի ենթարկել ոչ հավաքի վայրում:

«Կուզեի խոսել ոստիկանների կողմից կիրառված լուսաձայնային նռնակների ու արցունքաբեր գազի մասին: Ոստիկանները լուսաձայնային նռնակները գործածելուց հետո գիլզաները նետում էին ժողովրդի վրա: Քաղաքացի կա, ում մարմնից 75 բեկոր են հանել: Դա անգամ պատերազմի գոտում ամեն վիրավորի հետ չի պատահում»,- ասաց նա:

 

Առավել մանրամասն` տեսանյութում: