Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ

Լուրեր

12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Վատիկանում հանդիպեց Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Գալագերի հետ. տեղկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Զրուցակիցներն անդրադարձան 2015թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցին Սուրբ Աթոռ և, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի` Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատմական պատարագին, ինչպես նաև Հռոմի սրբազան քահանայապետի՝ անցյալ տարի Հայաստան կատարած այցին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկկողմ օրակարգի լայն շրջանակի, առաջիկայում կայանալիք միջոցառումներին վերաբերող հարցերի շուրջ։

Նախարար Նալբանդյանն ու արքեպիսկոպոս Գալագերն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի՝ զարգացումներին Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին։

Արքեպիսկոպոս Գալագերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ միտված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: