Human Rights Watch-ը Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին նոր տվյալներ է հրապարակել: Զեկույցի համաձայն՝ Իդլիբի շրջանում հնարավոր է խորհրդային արտադրության ավիառումբեր ե օգտագործվել, որոնք նախատեսված են զարինի կիրառմամբ քիմիական հարձակումներ իրականացնելու համար: Նշվում է, որ Խան-Շեյխուն քաղաքում արված լուսանկարները վկայում են, որ այնտեղ օգտագործվել են ХАБ-250 կամ ХАБ-500 ավիացիոն ռումբեր: Զինամթերքի բեկորների վրա երևում է …

