ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Վալերի Պերմյակովի գործով տուժողների իրավահաջորդների բողոքը. այս մասին տեղեկատվությունը տեղադրված է Դատական տեղեկատվական համակարգում. տեղեկացնում է tert.am-ը: Վճռաբեկ դատարանը, դատավոր Ավետիսյանի նախագահությամբ քննարկելով ամբաստանյալ Վալերի Պերմյակովի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 19-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի, Արայիկ Զալյանի, տուժողների իրավահաջորդներ Լուսինե …

